Ադրբեջանի իշխանությունները շահագրգռված չեն Սարսանգից ջուր ստանալու մեջ. Yerkir.am

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, խոսելով ԵԽԽՎ-ում Մարկովիչի հեղինակած` «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» հակահայ զեկույցի ընդունման մասին, նշեց, որ այդ, այսպես կոչված, զեկույցը որևէ քաղաքական, իրավական պարտադիր ուժ չունի, ինչն ակնհայտ է բոլորի համար: Ըստ մեր զրուցակցի` հայկական դիվանագիտությունը պայքարեց, որ երկու խայտառակ զեկույցներից մեկը չընդունվի, և դա հաջողվեց, սակայն մյուս անհեթեթ զեկույցն ընդունվեց, ինչը ոչ թե հայկական դիվանագիտության պարտություն է, այլ, ավելի շուտ, ԵԽԽՎ-ի կողմից ժողովրդավարական արժեքներին հասցված մեծ հարված և ԵԽԽՎ վարկանիշի ոտնահարում: «Այդ զեկույցի ընդունումը ցույց տվեց, որ ժողովրդավարական մի շարք ատյաններ ունեն իմունային թույլ համակարգ: Եվ Ադրբեջանի կողմից շաբաշների բաշխումը և կոռուպցիոն հոսքերը ներսից քայքայում են այդ կառույցները: Սա է մեր մտահոգությունը, որ ժողովրդավարական ատյաններն արժեզրկվում են, թե չէ` այդ փաստաթուղթը որևէ ազդեցություն չունի»,- ասաց Դավիթ Բաբայանը: Խոսելով Ադրբեջանում առկա տրամադրությունների մասին` երկրում խիստ քննադատության է ենթարկվել ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությունը՝ Ուոլթերի զեկույցի տապալման համար, Դավիթ Բաբայանը նշեց, որ, իսկապես, Ադրբեջանը շատ մեծ ֆինանսական միջոցներ է ծախսել՝ կաշառելու համար քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, դիվանագետներին: Մինչդեռ հայկական կողմը, ըստ Բաբայանի, առանց ֆինանսական միջոցներ վատնելու, կարողացավ թույլ չտալ զեկույցներից մեկի ընդունումը, ինչը Ադրբեջանն իր պարտությունը համարեց: «Եթե նրանք ուզում են շարունակել այս ոճով, խնդրեմ, թող դատարկեն իրենց բյուջեն: Պարզապես մենք պետք է լինենք միասնական գոնե 3 կարևոր հարցում՝ անկախ մեր քաղաքական նախասիրություններից, դրանք են` Արցախի հիմնախնդիրը, Հայոց ցեղասպանության ճանաչումը և Սևանա լճի հիմնախնդիրը»,- ասաց Դավիթ Բաբայանը: Ինչ վերաբերում է Սարսանգի ջրամբարի հետ կապված` Արցախի իշխանությունների դիրքորոշմանը, նա ևս մեկ անգամ բարձրաձայնեց, որ Արցախի իշխանությունները մի քանի անգամ` 1998-ին, 1999-ին, 2000-ին, պատրաստակամություն են հայտնել, որ ջրի որոշակի քանակություն տրամադրեն Ադրբեջանին: Դա, ըստ Դավիթ Բաբայանի, չի նշանակում ջրի համատեղ օգտագործում, ուղղակի, որպես բարի կամքի դրսևորում, պատրաստակամություն ենք հայտնել ջուր տրամադրել այդ երկրին, փոխարենը ստանալ վառելիք կամ ինչ-որ այլ ռեսսուրսներ, սակայն Ադրբեջանը միշտ մերժել է: «Այն ծանր վիճակը` էկոլոգիական ու տնտեսական, որը կա Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում, դրա հիմնական պատասխանատուն Ադրբեջանի իշխանություններն են, որովհետև նրանց հետ հանդիպումների ժամանակ, երբ մենք բարձրացնում էինք այդ հարցը, նրանք պարզաբանում էին հետևյալ կերպ, որ շահագրգռված չեն ջուր ստանալ, որովհետև անգամ եթե այդ տարածքները ապահովվեն ջրով, գյուղատնտեսությունից ստացած եկամուտները անհամեմատելի են նավթից ստացած օգուտներից»,- ասաց Դավիթ Բաբայանը:

դիտվել է 34 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am