Կրեմլի երեւանյան վերջնախաղը

«168 ժամ» թերթը գրում է. «Այս օրերին Հայաստանում ընթացող խաղը հայկական խաղ չէ։ Այն աշխարհաքաղաքական խաղ է՝ տեղական դերակատարներով ու մասնակիցներով։ Այդ խաղը ոչ թե հանուն Հայաստանի է, այլ Հայաստանի մասին կամ Հայաստանի համար։ Այն զրոյական ելքով խաղ է, որի դեպքում հաղթողը շահելու է ճիշտ այնքան, որքան կշռելու է պարտվողի կորուստը։ Ու այնպիսի խաղ է, որի թվացյալ մասնակիցը ոչ թե մասնակից է իրականում, այլ խաղասեղանին դրված հաղթելիքն է։ Այս օրերին Հայաստանում ընթացող խաղը համարյա վերջնախաղ է։ Առաջին արարը սկսվել է դեռեւս 2000-ականներին, ավելի կոնկրետ՝ 2004 թվականին՝ Երեւանում, երբ Ռուսաստանի Պետդումայի այն ժամանակվա ղեկավար Գրիզլովը հայտարարեց, որ Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է տարածաշրջանում։ Դրան հաջորդեցին  միջնախաղեր, որոնք ցույց էին տալիս, որ խաղը շարունակվելու էր ու է։ Որովհետեւ Գրիզլովը ոչ միայն չէր հակադարձվել ու չէր կշտամբվել, այլեւ ողջունվել էր ու շնորհակալվել։ Այնքան, որ հաջորդը լինելու էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով արդեն ոչ թե՝ Երեւանում, որը երեւի Հայաստանի հանդեպ հարգանքի տեսակետից այլեւս շատ էր համարվում, այլ՝ Գյումրիում հայտարարելու էր՝ Ռուսաստանը երբեք չի հեռանա Անդրկովկասից, հակառակը, մտադիր է ամրապնդել իր դիրքերն Անդրկովկասում։ Դա 2013 թվականի դեկտեմբերի 2-ին էր։ Սեպտեմբերի 3-ից ուղիղ երկու ամիս անց ու մեկ օր պակաս, եւ ուղիղ մեկ տարի երկու օր առաջ դեկտեմբերի 4-ից՝ 2014 թվականի, երբ Հայաստանի Ազգային ժողովը վավերացրեց ԵՏՄ-ին անդամակցության պայմանագիրը։ Բայց խաղը չէր ավարտվել ու շարունակվելու էր, որովհետեւ խաղասեղանին դրվածը շատ թանկ էր ու է Ռուսաստանի համար։ Խաղասեղանին դրվածն Անդրկովկասում մնալ-չմնալու հարցն էր ու է։ Ոչ միայն մնալու, այլ, ինչպես իր ռազմակայանում Պուտինն էր ասել՝ ամրապնդվելու։ Խաղը չէր ավարտվել ու շարունակվելու էր, քանի որ ու քանի դեռ այդ ամրապնդումը վերջնական չէ ու անշրջելի չէ։ Խաղը շարունակվելու էր ու տեղի էր ունենալու 2015 թվականի հունվարը՝ Պերմյակովի կատարմամբ, ու հետհունվարյան երկու տարիները՝ Պերմյակովին հայերին չհանձնելու նվաստացմամբ։ Խաղը շարունակվելու էր, ու ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Թալիշի բնակիչները սարսափահար արթնանալու էին ռուսական զենքի հրետակոծությունից, մյուսները՝ կրկին սարսափահար, արթնանալու էին ռուսական լռությունից, որն աղմկելու էր անվտանգության երաշխավորի մասին նրանց թմբիրը։ Խաղը շարունակվելու էր, ու Դմիտրիներից՝ Մեդվեդեւը բացելու էր ապրիլյան պատերազմի պլանավորման փակագծերը, Դմիտրիներից՝ Ռոգոզինն էլ՝ ռուսական սպառազինության պահեստները։ Ադրբեջանի համար, բնականաբար։ Խաղը շարունակվելու էր, ու Երեւանում գրավվելու էր ՊՊԾ գունդը, ու ռուսների շուրթերից հնչելու էր արյան ծարավը, որի չբավարարումը նաեւ հանգեցրեց այն փոփոխություններին, որոնցով այս օրերին հրճվում է հայկական վերնախավն ու բոլոր նրանք, ովքեր ցանկանում են տեղավորվել արդեն ռուսահայկական դարձող վերնախավում։ Խաղը շարունակվելու է՝ քանի որ ու քանի դեռ Հայաստանում մնացել են մարդիկ, ովքեր համարձակվում են մտածել ինքնիշխանության ու անկախության մասին։ Իրական, ոչ թե շնորհավորվող ու նշվող անկախության մասին, որը հարայ-հրոցով նշվելու է մեկ շաբաթ հետո։ Խաղը շարունակվելու է ու շարունակվում է՝ խաղի նպատակի անփոփոխության պայմաններում՝ ժամանակ առ ժամանակ փոխվող դերակատարներով ու խաղացողներով։ Խաղը շարունակվում է, իսկ Հայաստանում շարունակում են քննարկել, թե այսինչ նախարարի պաշտոնում այսինչյանն է նշանակվելու, նախարարի պաշտոնից այնինչյանը հեռացվելու է։ Դա եւս խաղի կանոններից է, որը թույլատրված է մանր խաղացողներին։ Ինչպես որ ոմանց թույլատրված է իրենց մոնոպոլիստներ ու օլիգարխներ համարել Երեւանում՝ պայմանով, որ Հայաստանի իրական մոնոպոլիստի անունը կարող են կարդալ ու արտասանել միայն օղու շշի վրա, որով, հավանաբար, նշելու են Հայաստանի Անկախության 25-ամյակը մի քանի օր հետո»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am