Քլինթոնի բժիշկը նրա առողջության մասին
Հիլարի Քլինթոնը, որի մոտ անցյալ շաբաթ ախտորոշվել է թոքաբորբ, «առողջ է ու պատրաստ աշխատանքի» ԱՄՆ նախագահի պաշտոնին, ասվում է Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված նախագահի թեկնածուի բուժող բժշկի նամակում, հայտնում է BBC–ն: Ամբողջական բուժզննման արդյունքներով նրա ֆիզիկական վիճակը ճանաչվել է «նորմալ», իսկ հոգեկանը՝ «հոյակապ»: Քլինթոնին արել են բոլոր անհրաժեշտ պատվաստումները՝ այդ թվում թոքաբորբը կանխող երկու պատվաստում: 68-ամյա կինն անգամ արյան ճնշման ու խոլեստերինի խնդիրներ էլ չունի:
