Իշխանությունը հրահանգել է «օրենքով գողերին» անհապաղ լքել հանրապետությունը, բայց...

«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր է` լուրեր են տարածվել, թե իշխանությունը հրահանգել է «օրենքով գողերին» անհապաղ լքել հանրապետությունը: Իսկ մինչ այդ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ սեպտեմբերի 12-ին «Եվրոպա» ռեստորանում մեծ շուքով նշել են «օրենքով գող» Նորատուսցի Ալիկի՝ Ալիկ Բանդուրյանի տարեդարձը: Տարեդարձին մասնակցել են մի շարք գողականներ, պաշտոնյաներ: Ի դեպ, Նորատուսցի Ալիկի նախորդ տարեդարձներին, ըստ լրատվամիջոցներում տարածված տեսանյութի, մասնակցել են նաեւ Հովիկ Աբրահամյանի, Սաշիկ Սարգսյանի որդիները, պատգամավորներ, օրենքով գողեր: Հիշեցնենք, որ Նորատուսցի Ալիկը եւ նրա եղբայրը` Արան, Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղից են: Նրանք տասը տարուց ավելի է, ինչ իրավապահների ուշադրության կենտրոնում են: 2011թ. մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ Հայաստան են գալու հանցաշխարհի հեղինակություններ, անձամբ Դեդ Հասանը, եւ քննարկելու են Հայաստանում «օրենքով գող» կարգելու հարցը, եւ հենց նորատուսցի Ալիկ Բանդուրյանն էր հանցաշխարհում դարձյալ հայտնի եւ այդ ժամանակ դեռեւս նոր սպանված Արմեն Կանեւսկու մտերիմներից մեկը։ 2012թ. եղբայրները հայտնվեցին քրեական նոր պատմության մեջ: Ոստիկանությունը ձերբակալեց Բանդուրյաններին` տեղեկացնելով, որ նրանք գտնվում էին միջազգային հետախուզման մեջ` Ֆրանսիայի Հանրապետության կողմից: «Մարտի 20-ին հայտնաբերվել եւ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման են ենթարկվել միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող եղբայրներ, 1980 եւ 1981թթ. ծնված Արա եւ Ալիկ Բանդուրյանները: Նրանք հետախուզվում էին Ֆրանսիայի Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով` կազմակերպված խմբի կողմից անձի առեւանգում իրականացնելը կամ կազմակերպելը»,- հաղորդում էր ոստիկանությունը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am