Հովիկ Աբրահամյանն իմ ընկերն է. Կարեն Կարապետյան

Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանից հետո նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանեց լրագրողների մի քանի հարցերի։Ինչպես ասաց՝ անհանգիստ է տնտեսության համար: «Ճիշտն ասած, ես շատ անհանգիստ եմ մեր տնտեսության համար: Մենաշնորհներին պետք է վերաբերվել հետևյալ կերպ՝ երկրի փոքրությունը բերելու է նրան, որ որևէ ոլորտում միշտ լինելու է խոշոր խաղացող: Այլ խնդիր է՝ խոշոր խաղացողն արդարացի, մրցունակ պայմաններում է առաջանում, թե՞ ադմինիստրատիվ կարգով: Լինելու են հավասար պայմաններ: Եթե մեկն ու մեկը լինի հաջողակ բիզնես, մենք իրենից այդ բիզնեսը որևէ կերպ չենք խլելու»,- ասաց նա: Հարցին, թե ո՞վ է մեղավոր, որ Հայաստանի տնտեսության վիճակը ծանր է, Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ ծանր իրավիճակը կախված է և օբյեկտիվ, և սուբյեկտիվ պատճառներից: «Ոչ պրոդուկտիվ է հիմա հասկանալ, թե որն է սուբյեկտիվ պատճառը, որը օբյեկտիվ: Ճիշտը հիմա մեր հիվանդության ախտորոշում անելն է՝ այդ հիվանդությունը բուժելու համար»,- ասաց նա: Հարցին, թե համաձա՞յն եք կարծիքների հետ, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը ձախողեց կոռուպցիայի դեմ պայքարը, նշեց միայն, որ ինքը նման գնահատական չի լսել և համաձայն չէ: Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այն խոսակցություններին, թե ինքը Կրեմլից ուղարկված կադր է, Կարեն Կարապետյանը պատասխանեց՝ ժպիտով է վերաբերվում դրան: Կարեն Կարապետյանն ասաց, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր ընկերն է: «Ես կարծում եմ, որ ինքը բավական ծանր վիճակում է վերցրել կառավարության բեռն իր վրա:Ճիշտն ասած ես չէ, որ պետք է գնահատեմ, բայց կարծում եմ՝ ինքը մեծ բեռ է վերցրել իր վրա»,- նշեց նա:

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am