iPhone-ի արտադրությունը կտեղափոխվի՞ ԱՄՆ
Apple-ը եւ Միացյալ Նահանգների մյուս ընկերություններն իրենց արտադրանքի թողարկումը կվերսկսեն ԱՄՆ-ի տարածքում՝ նոյեմբերին կայանալիք ընդհանուր ընտրություններում Հանրապետական կուսակցության հաղթանակի դեպքում: Այս մասին հայտարարել է Հանրապետական կուսակցությունից պետության ղեկավարի պաշտոնի թեկնածու Դոնալդ Թրամփը: «Մենք այլեւս ամերիկյան ապրանքներ չենք արտադրում Միացյալ Նահանգներում, բայց մենք դրանք կարտադրենք այստեղ, ընդ որում այնպես, ինչպես նախկինում երբեք»,- խոստացել է Թրամփը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
