Ամերիկյան հետախուզական օդանավերը մոտեցել են Ռուսաստանի սահմանին
Ամերիկյան հետախուզական «P-8A Poseidon» օդանավը կրկին մոտեցել է Ռուսաստանի սահմանին: Այս մասին գրում է Korrespondent-ը: Նշվում է, որ օդանավը դուրս էր եկել Սիգոնելլայից և ուղևորվել դեպի Սիցիլիա: Անցյալ շաբաթվա ընթացքում արձանագրվել է ամերիկյան հետախուզական օդանավերի՝ Ռուսաստանին մոտենալու 15 դեպք, իսկ երեկ հետախուզական 2 օդանավ էին մոտեցել Սև ծովին:
