Բիձինա Իվանիշվիլին ինձ 5 միլիոն է առաջարկել Վրաստանը լքելու համար. «Ռուսթավի 2»-ի գլխավոր տնօրեն
«Ռուսթավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան վստահեցնում է, որ նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին իրեն առաջարկել է 5 միլիոն, որպեսզի լքի «Ռուսթավի 2»-ը և Վրաստանը: Georgia Online-ի փոխանցմամբ՝ Պաատա Բուրչուլաձեի հետ նրա խոսակցության ձայնագրությունն է տարածվել համացանցում, որում Գվարամիան մեղադրում է Պետանվտանգության ծառայությանն ու հայտարարում, որ այդ ամենի հետևում կանգնած է եղել Բիձինա Իվանիշվիլին: Գվարամիան այժմ հայտարարել է, որ քննիչները չեն հարցաքննի Բիձինա Իվանիշվիլիին, քանի որ նրանց հայտնի է, թե ինչպես է նա փորձել իրեն տալ 5 միլիոնի կաշառք:
