Օբաման չի մտածում ԱՄՆ-ի բնակիչների մասին. Բոբ Գուդլաթ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը մտադիր է 110.000 փախստական ընդունել հաջորդ ֆինանսական տարում, փոխանցում է BBC-ն: Դա 10.000-ով ավելին է, քան նախատեսվում էր ավելի շուտ և մոտ 1/3-ով շատ է 2016-ին ընդունած փախստականների ընդհանուր քանակից` 85.000: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին նախագիծը ներկայացրել է Սենատի Իրավաբանական հանձնաժողովին: Նախագիծը ենթարկվել է հանձնաժողովի նախագահ հանրապետական Բոբ Գուդլաթի քննադատությանը, ով հայտարարել է, թե Օբաման չի մտածում այն մասին, թե դա ինչպես կազդի ԱՄՆ-ի բնակիչների վրա:
