Սիրիայի հյուսիսում օդային հարվածների հետևանքով կան զոհեր
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում կոալիցիայի կողմից օդային 5 հարվածների հետևանքով «ԻՊ»-ի 6 զինյալ է մահացել: «Ոչնչացվել է «ԻՊ»-ի 6 զինյալ, 4 ականապատ և 2 պաշտպանական դիրք»,-ասվում է հաղորդագրությունում: Նշվում է, որ գործողությունների սկզբից կոալիցիան 22245 հարված է հասցրել «ԻՊ»-ի դիրքերին:
