Հայտարարվել է Հիլարի Քլինթոնի «մահվան» մասին
Ամերիկյան ABC7 հեռուստաալիքի հեռուստահաղորդավար Ջո Տորրեսը լրատվական թողարկումը սկսել է` հայտնելով Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի իբր «մահվան» մասին, հայտնում է Mediaite-ը: «Մենք սկսում ենք Հիլարի Քլինթոնի մահվան մասին հրատապ լուրերից», — հայտնել է Տորրեսը լրատվական թողարկման սկզբում: Սակայն ալիքի ղեկավարությունը հայտնել է, որ հաղորդավարը շփոթել է բառերը՝ health բառի փոխարեն (առողջություն) նա ասել է death (մահ):
