Պորոշենկոն հրամայել է Ռուսաստանի դեմ հայց ուղարկել
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրամայել է Ռուսաստանի դեմ հայց ուղարկել միջազգային արբիտրաժային դատարան՝ ծովային իրավունքի հարցով ՄԱԿ-ի Կոնվենցիան խախտելու համար: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն: «Ուկրաինայի արտաքին գործերի նախարարին հանձնարարում եմ ստորագրել և արդեն այսօր Ռուսաստանի Դաշնության դեմ միջազգային արբիտրաժային դատարան հայց ներկայացնել»,-հայտարարել է Ուկրաինայի նախագահը:
