Ուկրաինայում բնակվող ադրբեջանցիները բողոքի ցույց են կազմակերպել Արսեն Ավագովի դեմ
Ուկրաինայում բնակվող ադրբեջանցիներն այսօր բողոքի ցույց են կազմակերպել Արսեն Ավագովի դեմ: Ցուցարաները հայտարարել են, թե Ուկրաինայի ՆԳՆ-ն պատշաճ չի արձագանքում իրենց դեմ իրականացվող հանցագործություններին եւ որեւէ քայլ չի ձեռնարկում այդ ուղղությմաբ: Ուկրաինայի մոտ 200 բնակավայրից հավաքված ադրբեջանցիներ նշել են, թե Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնում ազգությամբ հայ Արսեն Ավագովի նշանակումից հետո ավելի քան 20 ադրբեջանցի գործարարի են առեւանգել: Գործարարների ու նրանց երեխաների առեւանգման դեպքերը բացահայտելու գործում ՆԳՆ-ն որեւէ արդյունքի չի հասել:
