Իսրայելի նախկին նախագահը հիվանդանոց է տեղափոխվել
Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը տեղափոխվել է բժշկական կենտրոն: Ինչպես նշվում է նա ստացել է գլխուղեղի կաթված: Այս մասին հաղորդում են իսայելական լրատվամիջոցները` տեղեկացնելով, որ 93-ամյա Պերեսը գտնվում է ծայրահեղ ծանր, սակայն կայուն վիճակում: Պերեսը 1994 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրն է, երկու անգամ զբաղեցրել է Իսրայելի վարչապետի, 2007-2014 թվականներին էլ՝ նախագահի պաշտոնը:
