«ԵՄ-ն էքզիստենցիալ ճգնաժամ է ապրում». Յունկեր
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն, այսօր ելույթ ունենալով Եվրոպական խորհրդարանում, հայտարարել է, որ ԵՄ-ն էքզիստենցիալ ճգնաժամ է ապրում։ Ինչպես ասել է՝ Եվրամիության բոլոր 28 անդամ երկրները չափազանց հաճախ են խոսում իրենց սեփական՝ ազգային շահերի մասին։ Տեղեկացնում է korrespondent.net-ը։ Եվրահանձնաժողովի նախագահի կարծիքով՝ ներկայումս բոլոր 28 երկրներն էլ չափազանց տարբեր կարծքներ ունեն, թե ինչպես է անհրաժեշտ հաղթահարել տնտեսական լճացումը, փախստականների ճգնաժամն ու ահաբեկչության սպառնալիքը։ Ճգնաժամից դուրս գալու թեման քննարկվելու է նաև ուրբաթ օրը ԵՄ 27 երկրների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ՝ Բրատիսլավայում:
