Արթուր Դավթյանի առեղծվածը

ԱԺ-ում իր ելույթի ժամանակ  պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանին, ասաց, որ Գլխավոր դատախազի թեկնածուների հետ կապված մի առեղծված կա. «Գլխավոր դատախազությունում շատ արագընթաց կարիերա են անում այն մարդիկ, ովքեր առնչություն են ունենում աղմկոտ ու հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող գործերին։ Արթուր Դավթյանը 2012թ. Հարսնաքարի գործով որպես մեղադրող դատախազ է մասնակցել։ Այս գործի կոնտեքստում հանրությանը հետաքրքրող ամենակարևոր հարցը այն էր, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանի մերձավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն առնչություն ունեցել է այս գործի հետ, արդյո՞ք հրահանգել է ծեծել։ Նախաքննությունը «բարեհաջող» ավարտվեց՝ պաշտոնական «բարեհաջող» պատասխանով, որ Ռուբեն Հայրապետյանը կապ չունի։ Արթուր Դավթյանը հենց այդ ժամանակ պաշտոնի բարձրացում ունեցավ. նշանակվեց Շենգավիթ վարչական շրջանի դատախազ։ Իսկ երբ այս գործի դատաքննությունն էր ավարտվում, որտեղ նա էլի ընդգրկված էր՝ որպես մեղադրող, ու էլի դատաքննությունը «բարեհաջող» ցույց տվեց, որ Ռուբեն Հայրապետյանը ոչ մի առնչություն չունի, Արթուր Դավթյանը նշանակվեց արդեն Երևան քաղաքի դատախազ։ Իսկ երբ Ռուբեն Հայրապետյանը 2015թ. օգոստոսին առևանգեց և ծեծի ենթարկեց «Էյր- Արմենիա» ընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանին, Արթուր Դավթյանը Երևան քաղաքի դատախազ էր ու ոչ մի բան չարեց, և հիմա դուք տեսնում եք, թե որտեղ է նա նստած»։ Անդրադառնալով Արթուր Դավթյանի՝ երեկվա այն հայտարարությանը, թե դատախազներն արժանի են բարձր աշխատավարձի, Նիկոլ Փաշինյանը հեգնեց. «Դատախազության 2015-ի տարեկան հաշվետվության մեջ բառացիորեն ասվում է, որ սեփականատերերը մեղավոր են, լավ չեն պահպանում իրենց սեփականությունը: Բնակարանային գողությունների հետ կապված նախականխիչ կարող է լինել պատուհաններին ճաղավանդակներ տեղադրելը: Այսինքն, դատախազությունը պատկերացնում է, թե մենք պատուհաններին ինչքան կարանք ճաղավանդակ ենք դնում, իրիկուններն էլ ավտոմատներով մուտքերում ժամապահություն ենք անում հերթով՝ երեխեքը, տնեցիք 2 ժամը մեկ փոխում են: Այդ ընթացքում էլ գլխավոր դատախազությունը ճաղավանդակների ցեխ է դնում, որ միջազգային գներով մեզ մատակարարի»: Անի Սահակյան  

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am