Հռոմի պապը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում
Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապը հադնես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու օգտին: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը, այս մասին Բաքվում հայտարարել է Ադրբեջանում հռոմեական կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ Վլադիմիր Ֆեկետեն: Նրա խոսքով` կաթոլիկ եկեղեցին հանդես է գալիս պատերազմի դեմ և հորդորում է նման խնդիրները կիարգավորել խաղաղ ճանապարհով: Հիշեցնենք, որ Ֆրանցիսկոս պապի այցն Ադրբեջան նախատեսված է հոկտեմբերի 2-ին:
