ՀՀ գլխավոր դատախազի թեկնածուն՝ ֆեյքերի մասին

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բացի հասարակական կյանքի սովորական դրսեւորումներից՝ կան նաեւ սոցիալական ցանցեր, լրատվամիջոցներ, եւ այդ լրատվամիջոցներով փոխադարձ հարցեր լուծելու պրակտիկա, ինչպե՞ս եք Դուք վերաբերվում Հայաստանի Հանրապետության պետական կյանքում, այսպես կոչված, տեղեկատվական արտահոսքերին եւ ստեղծված սոցիալական ցանցերում գործող կեղծ ֆեյքերի միջոցով այդ արտահոսքը տարածելուն ու հասարակական համապատասխան արձագանք ստեղծելուն»,- հարցրեց Գուրգեն Արսենյանը։ Ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը նշեց, որ դատախազությունն այստեղ ներգրավված կարող է լինել այն դեպքերում, երբ համապատասխան տեղեկություններ կտարածվեն հանցագործության մասով։ Ա. Դավթյանի գնահատմամբ՝ այս երեւույթի դեմ պայքարելու ամենալուրջ գործիքակազմը դատախազությանը չի պատկանում։ «Քանի որ քրեականացված համարվող այս արարքների մեջ ունենք սուտ մատնությունը, որը վերաբերում է նրան, երբ ինչ-որ մեկը մեղադրվում է անհիմն հանցագործության մեջ։ Այսպիսի դեպքերը դատախազության ուշադրությանը կարժանանան, եւ դատախազությունը կոնկրետ քրեական գործով քննության արդյունքում գնահատականներ կտա կոնկրետ անձանց արարքին»,- շարունակեց Արթուր Դավթյանը՝ հավելելով, որ մնացած առումով քաղաքացիների պաշտպանությունը առավել տարածուն հարթություն ունի քաղաքացիա-դատավարական ընթացակարգերում, որտեղ անձինք իրենց պատվի արժանապատվության պաշտպանության առումով կարող են քաղաքացիական հայց ներկայացնել եւ իրենց պատիվն ու արժանապատվությունը ոտնահարած մարդկանց քաղաքացիական պատասխանատվության խնդիրը բարձրացնել։ Իսկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում գլխավոր դատախազի թեկնածուն խոստացավ՝ մանդատը ստանալու դեպքում իր լիազորությունների սահմաններում նախաձեռնողականություն ցուցաբերել այս ոլորտը մասնագիտական առումով ավելի խորը ուսումնասիրելու հարցում. «Բարձրացված խնդիրը բավականին խիստ մասնագիտական է։ Մենք գործ ունենք իրավունքների բախման հետ՝ մասնավոր կյանքի, ազատ խոսքի իրավունքներ, եւ այս տեսակ հարցով որոշում կայացնելու համար կարծում եմ, որ խորը մասնագիտական ուսումնասիրություն պետք է կատարվի»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am