Հռոմի Պապը կայցելի Ադրբեջան
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հոկտեմբերի 2-ին կայցելի Ադրբեջան։ Ինչպես տեղեկացնում է haqqin.az–ը, դեպի Կովկաս երկրորդ առաքելական այցի շրջանակներում պոնտիֆիկոսը հոկտեմբերի 2-ի առավոտյան կժամանի Բաքու։ Սուրբ կույս Մարիամի եկեղեցում Պապը սուրբ պատարագ կմատուցի։ Ճաշից հետո Ֆրանցիսկոս Պապը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Պապը կհանդիպի նաեւ Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեի, երկրի տարբեր կրոնական համայնքների ներկայացուցիչների հետ եւ նույն երեկոյան կվերադառնա Հռոմ։
