Նավթի համաշխարհային գները
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային գործարքների ընթացքում նավթի համաշխարհային գները աճել են: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն: «WTI» ապրանքանիշի թեթև նավթի հոկտեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի առևտրային բորսայում (NYMEX) աճել են 0.47 տոկոսով` հասնելով մեկ բարելի համար 45.11 դոլարի: «Brent» նավթի նոյեմբերյան ֆյուչերսները Լոնդոնի «ICE Futures» բորսայում աճել են 0.28 տոկոսով` հասնելով մեկ բարելի համար 47.23 դոլարի:
