«Երրորդմասցի Լյովիկ»-ը կրակոցներից հետո ողջ է եղել

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ երեկ շարունակվեց Երրորդմասցի Լյովիկի և ընկերների գործով հերթական դատական նիստը։ Գործով վկա Վարդգես Իսպիրյանը, կալանավոր Դավիթ Իսպիրյանի եղբայրն է։ Հենց Դավիթին էր դեպքի օրը տեսակցության գնացել Երրորդմասցի Լյովիկը։ Ըստ Վարդգեսի ցուցմունքների՝ նա եղբորը տեսակցության է գնացել իր հոր սանիկի Աշոտ Ղազարյանի հետ։ Վկան եղբորից Դավիթից է իմացել, որ նրան տեսակցելու պիտի գնա նաև Երրորդմասցի Լյովիկը։ Իսպիրյանն ու Ղազարյանը «Նուբարաշեն» ՔԿՀ են հասել տարբեր մեքենաներով, ժամը 13-ի սահմաններում հանդիպել են ՔԿՀ-ի մոտ։ Տեսակցությունների սենյակում Իսպիրյանն ու Ղազարյանը տվել են իրենց փաստաթղթերը տեսակցության թույլտվություն ստանալու համար, բայց ասել են, թե իրենց հետ «երրորդ անձ» էլ կա, որը շուտով կմոտենա։ Աշխատողներն ասել են, թե երրորդ անձի ներկայանալուց հետո նոր կզբաղվեն նրանց հարցով։ ժամը 13.45-ի սահմաններում ՔԿՀ ավտոկայանատեղի է հասել Երրորդմասցի Լյովիկի սպիտակ «Լեքսուսը»։ Սպասողները պատրաստվել են մոտենալ, երբ հանկարծ խառը կրակահերթեր են լսվել։ Դրանք դադարելուն պես Վարդգես Իսպիրյանն ու Աշոտ Ղազարյանը մոտեցել են «Լեքսուսին», տեսել են, որ վարորդի դռան կողմում, մեքենայի կողքին ընկած են Երրորդմասցի Լյովիկն ու Մոսոն, իսկ մյուս կողմում Լյովիկի մյուս ընկերը՝ Դերոն։ Նրանք արնաշաղախ Լյովիկին դրել են պատահական մի մեքենայի հետևի նստատեղին և վարորդին կարգադրել են նրան տեղափոխել հիվանդանոց։ «Լեքսուսի» կողքին ընկած վիրավոր Լյովիկին քարշ տալով տեղափոխեցինք մեքենայի մեջ... Լյովիկին մեքենայի մեջ դնելիս շալվարս արյունոտվել էր. գնացի տուն ու փոխեցի... Լյովիկին մեքենայի մեջ դնելիս էլի կրակահերթ լսվեց։ Նա դեռ ողջ էր, ինձ թվաց նա խոր շունչ քաշեց։ Ես ուզում էի, որ նրա կյանքը փրկվեր»,-իր ցուցմունքում պատմել է Վարդգեսը։ Նրանք հետո նստել են Իսպիրյանի ծանոթի մեքենան ու գնացել են Սարի թաղ իրենց թաղամասը։ Ճանապարհին իմացել են, որ Լյովիկը հիվանդանոցի ճանապարհին մահացել է։ Հաջորդ վկան Աշոտը, Լևոն Ղազարյանի ազգականն է։ Նրա նախաքննական ցուցմունքների հրապարակումը ընդհատվեց էլեկտրականության մատակարարման խափանման պատճառով, այն կհրապարակվի սեպտեմբերի 20-ի նիստում»,-գրում է թերթը։ Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում։

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am