Ուկրաինայում քրեական գործ են հարուցել Արսեն Ավակովի դեմ
Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի դեմ քրեական գործ հարուցելու մասին այն բանից հետո, երբ ստացել է Կոռուպցիայի հակազդման կենտրոնի ղեկավար Վիտալի Շաբունինի դիմումը։«Ես օրական նամակներ եմ ստանում մի քանի տասնյակ մարդկանցից, այդ թվում Շաբունինից, որի նամակի հիման վրա էլ քրեական գործ եմ հարուցել չեք հավատա ում նկատմամբ՝ ներքին գործերի նախարար Ավակովի, որովհետև բոլորն էլ նույնն են»,- ասել է Լուցենկոն, գրում է Lenta.ru-ն:
