Մոսկվան քննադատում է
ՌԴ արտգործանախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Սիրիայի տարածքում Իսրայելի ավիահարվածները՝ հայտարարելով, որ իրենք քննադատաբար են մոտենում այս հարցին: Ինչպես ասել է՝ Գոլանյան բարձրունքներում ահաբեկիչների հետ պայքարում պետք է հաշվի առնվի ՄԱԿ-ի ԱԽ-ի համապատասխան բանաձևը: «Այդ տարածքում տեղի ունեցող իրավիճակը Մերձավոր Արևելքի ընդհանուր իրավիճակի ապակայունացման դրսևորումն է, ահաբեկչական սպառնալիքի կտրուկ աճը, որի դեմ անհրաժեշտ է պայքարել»,-ասել է Լավրովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նա կոչ է արել զսպվածություն ցուցաբերել:
