Մոսկվան խոստովանում է, որ երկիրը խորտակվող «նավում» է

Ռուսաստանի կառավարությունը պատրաստվում է սոցիալ-տնտեսական զարգացման փոփոխված ծրագիր ներկայացնել: Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը երկուշաբթի օրը հրավիրել էր խորհրդակցություն, որի օրակարգում Դաշնության բյուջեի բալանսավորումն է։ «Բյուջեն կազմելիս մենք նավթի մեկ բարելի տարեկան միջին գին էինք սահմանել 50 դոլարը, գնի բացասական դինամիկան լուրջ խնդիրներ է ստեղծում բյուջեն կատարելու առումով, և մենք պարտավոր ենք նվազագույնի հասցնել ռիսկերը»,- ասել է Մեդվեդևը։ ՌԴ  վարչապետը հայտարարել է, որ կառավարությունը կպատրաստի և քննարկման կներկայացնի Ռուսաստանի սոցիալ-տնտեսական զարգացման փոփոխված ծրագիրը։ «Դրանում պետք է նշվեն ճգնաժամի հաղթահարման և բնակիչների կենսամակարդակի բարելավման հստակ քայլերը»,- ասել է վարչապետը և կարգադրել. - «Մեկ շաբաթից այդ ծրագիրը պետք է դրվի սեղանիս»։ Խորհրդակցության ընթացքում Մեդվեդևը նշել է, որ Ռուսաստանի կենտրոնական բանկը ունի իրավիճակին հետևելու և հարկ եղած դեպքում միջամտելու լծակներ։ «Կառավարությունն էլ ամեն օր հսկողության տակ է պահում այդ զարգացումները»,- ասել է Մեդվեդևն ու հավելել, որ ինքը պատրաստ է ձեռնարկվելիք միջոցները քննարկել Պետական դումայի խմբակցությունների հետ։ Ռուսաստանի վարչապետի փոխանցմամբ, պետությունը շարունակելու է առաջնահերթություն համարվող արդյունաբերական ճյուղերի ֆինանսավորումը։ "Банк России"-ն հրապարակել է զեկույց, որի համաձայն` 2015-ի ընթացքում ռուսաստանյան բանկերի մաքուր եկամուտը եռապատիկ նվազել և հասել է 192 միլիարդ ռուբլու։ 2014-ին եկամուտը 589 միլիարդ էր։ Բյուջեի պակասորդը Մոսկվային ստիպում է դիմել արտաքին փոխառությունների։ Այդ մասին հայտնել է ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակը։ Նրա փոխանցմամբ, առաջին անգամ 2013-ից ի վեր Ռուսաստանը կթողարկի պետական եվրապարտատոմսեր։ Մոսկվան մտադիր է 235 միլիարդ ռուբլու արտաքին փոխառություն ներգրավել՝ դա հավասար է 3 միլիարդ դոլարի։ Նախորդ անգամ` 2013թ. Ռուսաստանը թողարկել է 6 միլիարդ դոլարի պետական արժեթղթեր, որոնք պետք է մարվեն 2019, 2023 և 2043 թվականներին։ Մինչդեռ, Financial Times-ի իր հեղինակային սյունակում Ռուսաստանից արտագաղթած հայտնի տնտեսագետ Սերգեյ Գուրիևը գրել է, որ եթե նավթի գինը մնա այսօրվա մակարդակին, ռուսական ռուբլին, ամենայն հավանականությամբ, կարժեզրկվի ևս 10-15 տոկոսով։ Ռուսաստանի իշխանությունն, այսպիսով, խոստովանեց, թե երկիրն ինչ ծանր ֆինանսատնտեսական իրավիճակում է: Նավթի գների բացասական դինամիկան, ըստ էության, լուրջ խնդիր է ՌԴ-ի բյուջեն կատարելու համար, ինչը ապացուցում է ՌԴ-ի կախվածությունը նավթի գներից: Չլինելով ինքնաբավ պետություն, Ռուսաստանը կարող էր այլ կառույցների հետ համագործակցությունն օգտագործել ի նպաստ Ռուսաստանի ֆինանսական իրավիճակի բարելավման: Բայց արդյոք կա՞ նման հնարավորություն... Նույնիսկ ԵՏՄ-ն, խոշոր հաշվով, ոչինչ չի խոստանում: Եվրասիական տնտեսական միության միասնական Մաքսային օրենսգրքի ընդունման ժամկետը դեռ հայտնի չէ՝ միության անդամ-երկրների դիրքորոշումներում բազմաթիվ տարբերությունների պատճառով, Բենիլյուքսի գործարար շրջանակների հետ սեմինարում հայտնել է ՌԴ Դաշնային մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովը: «Դեռ շատ անհամաձայնություններ կան: Ցանկություն կար այդ աշխատանքն ավարտել մինչև 2015թ. վերջը, բայց դեռ չի հաջողվել: Ես չեմ կարող ժամկետ նշել: Մենք այդ բանակցային գործընթացի ակտիվ մասնակիցն ենք: Անհամաձայնությունները բավական շատ են, երևի դրանում ոչ ոք մեղավոր չէ»,- ասել է նա: Բելյանինովը նշել է, որ մինչև միության բոլոր անդամները միասնական դիրքորոշում չունենան՝ վերջնական որոշման գալ հնարավոր չէ: «Ոչ միշտ են 5 երկրների դիրքորոշումները համընկնում: Բայց գործընթացն ընթանում է»,- հավելել է նա: Ավելին, Թուրքիայից սննդամթերքի մատակարարումների էմբարգոն Ռուսաստանում կարող է առաջացնել սննդամթերքի գնաճ և սրել Մոսկվայի հարաբերությունները ԵՏՄ գործընկերների հետ։ Այս մասին, ինչպես փոխանցում է RIA Novosti-ն, ասվում էր տնտեսական մոնիթորինգում, որը պատրաստվել է Գայդարի ինստիտուտի և Ժողտնտեսության ու պետական ծառայության ռուսական ակադեմիայի կողմից։ «Թուրքիայից ներկրման փոխարինումն այլ երկրներից մատակարարումներով կամ հայրենական պտուղ-բանջարեղենային արտադրանքով կարող է հանգեցնել ռուսական շուկայում գների բարձրացման»,- ասվում է փաստաթղթում։ Փորձագետները չեն բացառել Անկարայի կողմից պատասխան արգելքի սահմանումը Թուրքիա ռուսական սննդամթերքի մատակարարումների վրա։ Ընդ որում, նրանք նշել են, որ ռուսական սննդամթերքի արտահանումը Թուրքիա արժեքով գերազանցում է Ռուսաստան թուրքական մթերքների մատակարարումներին։ Բացի այդ, փաստաթղթի հեղինակները հիշեցնում են, որ ռուսական էմբարգոյին չեն միացել ԵՏՄ մյուս անդամերը։ Փորձագետների կարծիքով՝ նման իրավիճակը կարող է վատթարացնել հարաբերությունները դաշնակից երկրների միջև ռուսական շուկայում արգելված մթերքների հայտնվելու պատճառով։ Թամար Բագրատունի

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am