«Պատմական համաձայնագիր»-2

«Առավոտ» թերթը գրում է. «Երեկ երեկոյան խորհրդարանում ընդդիմադիր երեք խմբակցությունների ԲՀԿ, ՀԱԿ, ՕԵԿ, եւ իշխանական երկու խմբակցությունների` ՀՀԿ, ՀՅԴ, միջեւ ստորագրվեց Ընտրական օրենսգրքի շուրջ նոր համաձայնություն: Ըստ այս համաձայնության՝ գալիք խորհրդարանական ընտրություններում կհրապարակվեն ընտրողների ստորագրած ցուցակները: Տեղամասերից նաեւ ուղիղ հեռարձակում կապահովվի: Ստորագրված ցուցակների հրապարակումը հայրենի ընդդիմադիրներն արդեն երկու տասնամյակ է, ինչ պահանջում էին իշխանություններից: Տարբեր տարիների իշխանությունները տարբեր հակափաստարկներ էին ներկայացնում, անգամ Սահմանադրական դատարանի հատուկ որոշում կայացվեց այս առիթով: Հիմնական հակափաստարկը՝ դա մարդու իրավունքների խախտում է եւ արգելված է Վենետիկի հանձնաժողովի կողմից, մշտապես գերակայում էր: Այս մասին շատ խոսվեց նաեւ անցնող տարում, երբ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին նախորդեցին ԸՕ նախագծի շուրջ քննարկումները: Այստեղ` Հայաստանում, վենետիկցիները ոչ հստակ հայտարարություններ էին անում այդ դրույթի մասին: Ընդդիմադիրներն ու իշխանական կուսակցության ներկայացուցիչներն էլ դա յուրովի էին մեկնաբանում: Ի վերջո՝ ընդդիմությունը գնաց այդ քայլին այն բանից հետո, երբ ԸՕ-ի շուրջ ձեռք բերված նախորդ` «4+4+4» ձեւաչափով կայացած եւ երկուստեք «պատմական» որակված համաձայնությունը տապալվեց: Մեղավորը լեհական ընկերությունն էր, որը չհասցրեց տեխնիկապես ապահովել ընտրողների մատնահետքերի ֆիքսումը եւ նույնականացման քարտերով քվեարկությունը: «Առավոտի» հետ զրույցում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, որ նույնպես մասնակցում էր երկրորդ` հիրավի պատմական համաձայնության ստորագրմանը, հարցին` ինչպե՞ս եղավ, որ ստորագրված ցուցակների հրապարակումն այլեւս մարդու իրավունքների խախտում չէ, եւ Վենետիկի հանձնաժողովի արգելքն էլ վերացել է, պատասխանեց. «Արգելքը չի վերացել, արգելքը կա: Ողղակի մենք համարեցինք, որ սա այն գինն է, որը մենք պետք է վճարենք»: Ի՞նչ բացատրություններ կամ հիմնավորումներ պետք է ներկայացվեն Վենետիկի հանձնաժողովին, որի կարծիքը մեր իշխանավորների համար այդչափ կարեւոր է եղել, համենայնդեպս՝ մինչ այսօր: «Հենց այն, որ այս համաձայնության քաղաքական արդյունքը շատ ավելի կարեւոր է, քան այդ սկզբունքի խախտումը»,- ասաց Դավիթ Հարությունյանը: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am