Հովիկ Աբրահամյանը ճիշտ էր մեկ հարցում

2014թ. ապրիլին, երբ Հովիկ Աբրահամյանը նոր էր նշանակվել վարչապետ, խոստացավ մեծ պայքար սկսել առաջին հերթին իր մերձավորների դեմ. «Իհարկե, դա դժվար է լինելու շատ, մեր մերձավորներին փորձելու ենք ցավացնել, նեղացնել, բայց գնալու ենք այդ քայլին, մենք այլընտրանք չունենք, բայց բոլորը հասկանան՝ իմ մերձավորները, ես ինձնից եմ սկսելու, եւ դա ինձ համար լինելու է սկզբունքային»։ Խոսքը կոռուպցիայի դեմ պայքարի մասին է։ Հետո ստեղծվեցին հանձնաժողովներ, որոնց գոյության ամբողջ ընթացքում եղան գեղեցիկ ելույթներ։ Հեռանալուց ընդամենը մի քանի ամիս առաջ վարչապետը հավաքեց պատգամավորներին, գործարարներին, ապա՝ լրագրողներին՝ հարցնելու համար, թե որտեղից սկսեն։ Փաստորեն, այդքան խորհուրդներ ստեղծած, ելույթներ ու խոստումներ տված կառավարությունը չգիտեր անգամ, թե ինչ պետք է անել։ Ձեւական պայքար, թոզ փչելու քաղաքականություն, որով զբաղված էին իշխանությունն ու իշխող կուսակցությունը՝ ուժերի ներածին չափով։ «Ես անելու եմ ամեն ինչ, որպեսզի ստեղծենք հավասար դաշտ, որ յուրաքանչյուր ներդրող հասկանա, տեսնի իրականում, որ տնտեսական դաշտում բոլորը հավասար են լինելու»,- հերթական խոստումը շռայլեց Հովիկ Աբրահամյանը։ Իսկ հիմա ի՞նչ է հայտարարում կառավարությունը. «Մեր օրենսդրությունը թույլ չի տալիս պայքարել մենաշնորհների դեմ»։ Ամենավերջին խոստումը կառավարության օպտիմալացումն էր, անիմաստ ծախսերի կրճատումը, որը սահմանափակվեց ծառայողական ավտոմեքենաներով եւ ամենամեծ աճը ցույց տված ոլորտը փոխնախարարաթափ անելով։ Հովիկ Աբրահամյանը ճիշտ էր մեկ հարցում, որ իր ղեկավարած կառավարությունը բաց է եղել ցանկացած երկխոսության, առողջ գաղափարի քննարկման համար։ Բայց, ցավոք, այստեղ էլ քննարկումից այն կողմ հարցը չի անցել։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am