Իրաքում ոչնչացվել է ԴԱԻՇ-ի քիմիական գործարանը
ԱՄՆ ռազմաօդային ուժերը Իրաքում ոչնչացրել են դեղագործական գործարանային համալիր, որը իսլամիստները վերածել էին քիմիական զենքի արտադրամասի։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ ԱՄՆ-ի ԶՈՒ կենտրոնական հրամանատարության ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջեֆրի Հերիջինի խոսքով՝ ԴԱԻՇ-ի զինյալները գործարանն օգտագործել են իպրիտով և քլորով արկերի ստեղծման համար, որը օգտագործվել է մարտերի ժամանակ։ Օպերացիային մասնակցել է 12 ռազմական ինքնաթիռ, որոնք ոչնչացրել են ենթակառուցվածքի 50 օբյեկտ և զգալի քանակությամբ քիմիական սպառնալիք։
