Պուտինը հանձնո՞ւմ է Ասադին

ՌԴ-ն` Սիրիայում բանակցությունների միջոցով կարգավորման կողմնակից ԱՄՆ-ը համարում է, որ Ռուսաստանը չի ձգտում այն բանին, որ կառավարական զորքերը Սիրիայում ռազմական գործողություններ մղեն ընդդիմության դեմ և հանդես է գալիս այդ երկրում բանակցությունների միջոցով իրավիճակի կարգավորման օգտին, նման կարծիքն է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Լաոս այցելության ժամանակ: Մեկնաբանելով տեղեկությունն այն մասին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերը հայտարարում են ընդդիմության դեմ պայքարի մասին, և այդ հիմքով մտադիր են Ժնևում անցկացվելիք խաղաղ բանակցությունների ժամանակ ծայրահեղ կոշտ դիրքորոշում ցուցաբերել՝ քերին ասել է. «Ի՞նչ է նշանակում, որ նրանք հաղթանակ են տարել: Նրանք վերահսկում են միայն երկրի մի փոքր հատվածը, իսկ մեծ հատվածը ԴԱԻՇ-ի, քրդերի կամ ինչ-որ այլ մեկի տիրապետության տակ է: Եվ եթե նրանք այդպիսի վերաբերմունք ունենան դրա վերաբերյալ, ապա պատերազմը չի ավարտվի: Եվ պետք է ասեմ, որ Ռուսաստանը այլ մոտեցում ունի դրա նկատմամբ: Ռուսաստանն ասում է, որ հանդես է գալիս բանակցությունների օգտին»: Օրերս Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցում քննարկել են Սիրիայի հարցով բանակցություններին նախապատրաստումը: Ըստ ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության` Լավրովը զրույցում «շեշտադրել է բոլորի կողմից ՄԱԿ ԱԽ-ի 2254 բանաձևի բարեխիղճ կատարման անհրաժեշտությունը՝ ներառյալ ընդդիմության ներկայացուցչական պատվիրակության ձևավորումը և ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի միասնական ճակատի ստեղծման, կրակի դադարեցման, մարդասիրական խնդիրների լուծման և կառավարության ու դրա ընդդիմադիրների փոխհամաձայնության հիման վրա քաղաքական բարեփոխումների լուծման հարցերն օրակարգում դնելը»: Իսկ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն էլ հայտարարել է, որ անհրաժեշտ է սիրիական ճգնաժամը կարգավորել քաղաքական ճանապարհով։ Նրա խոսքով՝ Թուրքիան նախկինի նման հանդես է գալիս Սիրիայի ճգնաժամի շուտափույթ կարգավորման օգտին։ Խոսելով Սիրիայի կառավարության ու ընդդիմության միջև երկխոսության հնարավորության մասին՝ Չավուշօղլուն ընդգծել է, որ Սիրիայի քրդերի «Դեմոկրատական միություն» կուսակցությունը (PYD) չի դասվում սիրիական ընդդիմությանը և «ահաբեկչական կազմակերպություն» է։ Չավուշօղլուն նաև քննադատել է Իրանին. «Իրանի կողմից սիրիական վարչակարգին աջակցելը նպաստում է Սիրիայում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի մեծացմանը»։ «Պուտինն Ասադին խնդրել է հեռանալ» Ռուսական քաղաքական շրջանակներում առ այսօր ակտիվորեն քննարկում են տարեսկզբին ստացված լուրը Հետախուզական գլխավոր վարչության ղեկավարի մահվան մասին։ 58-ամյա գեներալ-գնդապետ Իգոր Սերգունը հունվարի 3-ին է հանկարծամահ եղել, ըստ պաշտոնական հաղորդագրության, «սրտի անբավարարությունից»։ Հետախուզության գլխավոր վարչությունը` ГРУ-ն, դեռ խորհրդային ժամանակաշրջանում համարվել է Պետական անվտանգության կոմիտեի` КГБ-ի մրցակիցը, այսօր էլ մրցակցում է Անվտանգության դաշնային ծառայության` ФСБ-ի հետ։ Եվ հենց դա բավական է գեներալ-գնդապետի մահվան շուրջ դավադիր վարկածների ի հայտ գալու համար, բայց այստեղ կա էլ ավելի ուշագրավ հանգամանք. Financial Times-ի փոխանցմամբ, մահվանից շաբաթներ առաջ Սերգունը գաղտնաբար այցելել է Դամասկոս և հանդիպել է Բաշար ալ-Ասադին։ Դա գերագույն նրբանկատություն և զգուշություն պահանջող առաքելություն էր, Սերգունն Ասադին փոխանցել է նախագահ Վլադիմիր Պուտինի խնդրանքը քաղաքական ասպարեզն ազատելու և Սիրիայի նախագահի պաշտոնից հեռանալու մասին։ Սերգունը հավաստիացրել է, որ ռուսական կողմն ամեն ինչ կանի ալավիների իշխանությունը պահպանելու և Ասադի ընտանիքի անձնական անվտանգությունը երաշխավորելու համար։ «Պուտինն Ասադին խնդրել է հեռանալ, Կրեմլը նկատել է տալիս, որ դրա ժամանակը եկել է»,- Financial Times-ին ասել են արևմտյան հետախուզության երկու բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Ըստ Արևմուտքի, Ասադի հեռանալը կընձեռի Սիրիայի «չափավոր ընդդիմության» հետ երկխոսություն սկսելու հնարավորություն։ Սիրիայի նախագահը զայրացել է ռուսների առաջարկից և այն կտրականապես մերժել է, ասելով, որ միայն ինքը կարող է ապահովել Մոսկվայի և Դամասկոսի կայուն հարաբերությունները։ Սերգունը վերադարձել է Ռուսաստան և մի քանի շաբաթ անց մահացել է։ Դա, կարծես, յուղ է ավելացրել կրակին, չափից շատ կասկածամիտ վերլուծաբանները ենթադրում են, որ Սերգունին «վերացրել են», սակայն նման վարկած հաստատող որևէ լուրջ փաստարկ, առնվազն այսօրվա դրությամբ, չկա։ Ո՞րն է Ասադի մարտավարությունը Ըստ Financial Times-ի, ռուսներն արդեն գիտակցում են, որ իրենց ներգրավումը Սիրիայում այլևս մեծ հեռանկար չունի։ Պուտինը հասկացել է, որ խնդիրները չափից շատ են։ Ասադի մարտավարությունը մեծ տերություններն իրար հետ կռվեցնելն է։ Նա մշտապես նկատել է տվել, որ կա Իրանը, որը կփորձի ավելի լուրջ դեր կատարել, ենթադրելով, որ ռուսներին նյարդայնացնում են Իրանի տարածաշրջանային հավակնությունները։ «Ասադի շրջապատը ռուսների օդային գրոհների առաջին շրջանում շատ ոգևորված էր, բայց հետո նրանք սկսեցին գիտակցել, որ ռուսներն այդ միջամտության համար գին են պահանջելու»,- բրիտանական պարբերականին ասել է մի անանուն սիրիացի քաղաքական գործիչ։ Ասադի մրցակցի անհետացումը Ասադը հետևողականորեն չեզոքացրել է իր բոլոր մրցակիցներին, նույնիսկ եթե նրանք ալավի էին։ 2012թ. Մոսկվա, ապա Պեկին է այցելել ալավի Աբդելազիզ ալ-Հեյրան։ Վերլուծաբանների կարծիքով, մեծ մայրաքաղաքներում այդ գործչին դիտել են որպես այլընտրանք Ասադին։ Վերադառնալով Դամասկոս` ալ-Հեյրան հենց օդակայանում ձերբակալվել է և անհետացել է։ Այդպես Ասադը նկատել է տվել, որ ռուսներին թույլ չի տա վճռել Սիրիայի ապագան։ Հավանաբար, ռուսներն էլ արդեն հոգնել են Ասադից, քանի որ հենց Ասադի անձի պատճառով չեն կարողանում Սիրիայի հարցում համաձայնության գալ Ամերիկայի և Եվրոպայի հետ։ «Պուտինի համար Սիրիա ներխուժելը Ասադին պաշտպանելը չէ, նախևառաջ նա ցանկանում է ստիպել ամերիկացիներին ճանաչել ռուսների դերն այդ կոնֆլիկտում»,- ասել է Քարնեգի հիմնադրամի մոսկովյան կենտրոնի տնօրեն Դմիտրի Տրենինը։ Ի դեպ, Bild գերմանական պարբերականի փոխանցմամբ, Ասադի բանակը ռուսների օգնությամբ կարողացել է վերադարձնել կորցրած տարածքի ընդամենը 1.3 տոկոսը։ Ասադի համար` եթե հաշվի առնել 2015թ. առաջին 8 ամիսների ծանր պարտությունները, դա գուցե շատ է, բայց ընդհանուր առմամբ պատկերը չի փոխվում։ 2016-ը` «Իսլամական պետության» պարտության տարի ԱՄՆ-ն արդեն ծրագրում են ցամաքային գործողություն, որին պետք է մասնակցեն «Իսլամական պետություն» ահաբեկչական շարժման դեմ պայքարող երկրները։ Այդ մասին Դավոսում անցած շաբաթ ասել է պաշտպանության նախարար Աշթոն Քարթերը։ «Այս տարին պետք է դառնա «Իսլամական պետության» պարտության տարի, դա պետք է ապահովել Սիրիայում և Իրաքում»,- ասել էր Քարթերը։ Եթե իրականությանը համապատասխանում են Ասադից հրաժարվելու ռուսների պատրաստակամության մասին վերլուծությունները, դա նշանակում է, որ Մոսկվան ցանկանում է գործնական քայլ անել Սիրիայի հարցում մնացած տերությունների հետ լեզու գտնելու ուղղությամբ։ Մետաքսյա  Շալունց

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am