Սերժ Սարգսյանի անակնկալը

ՀՀ վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի առաջադրվելուց հետո սկ­սեցին խոսակցություններ շրշանառվել, թե Սերժ Սարգսյանը վերադարձ­նում է Ռոբերտ Քոչարյանի կադրերին: Կարեն Կարապետյանը ժամանա­կին, երբ «Հայոուսգազարդ» ընկե­րության տնօրեն էր, ասոցացվում էր Քոչարյանի հետ: Հատկապես որ նա վերջինիս կնոջ Բելա Քո­չարյանի ազգականն է: Անգամ 2010թ., երբ Կարապետյանը նշա­նակվեց Երեւանի քաղաքապետ, նորից կարծիքներ էին հնչում, թե այդ պաշտոնին նշանակվեց Քո­չարյանի մտերիմը: Իսկ հիմա, երբ տեղեկություններ են շրջանառվում, թե Սարգսյանը Քոչարյանի ամենավստահելի պաշտոնյանե­րից մյուսին Ալեքսան Հարություն­յանին էլ կնշանակի իր օգնական այդ պաշտոնից ազատելով իշ­խանական մեդիադաշտը համա­կարգող Սեւակ Լալայանին, արդեն իսկ այդ կարծիքները կարծես իրականություն են դառնում: Ի դեպ. Հովիկ Աբրահամյանի հրա­ժարականից ընդամենը 1-2 օր առաջ, երբ վարչապետի փոփո­խության խոսակցություններ դեռ չկային, Ալեքսան Հարությունյանը Երեւանում էր եւ զբոսնում էր կենտ­րոնի փողոցներով: Արդեն իսկ ակնհայտ է դառնում, որ բարձր պաշտոնների են նշա­նակվում Քոչարյանի հատկապես այն կադրերը, ովքեր նրա իշխա­նության տարիներին եղել են նրա ամենավստահելի մարդիկ: Այդ մարդկանց Ռ. Քոչարյանը տարի­ների ընթացքում նշանակել է ամենաառանցքային պաշտոններում ու տվել ազդեցության մեծ լծակ­ներ, որոնք դուրս էին անգամ նրանց պաշտոնական շրջանակներից: Իշխանության ներկայացուցիչները մասնավոր զրույցնե­րում նշում են, որ Քոչարյանի կադ­րերի վերադարձի գործընթացը սկսվել էր ավելի վաղ, երբ ԱԱԽ քարտուղար նշանակվեց Արմեն Գեւորգյանը, որը նրա աշխատա-կազմի ղեկավարն ու ամենավս­տահելի մարդն է եղել տարիներ շարունակ: Ի դեպ, ժամանակին մենք գրել էինք, որ մեծ ջանք է գոր­ծադրվել նրան համոզելու համար, որ համաձայնի նշանակվել այդ պաշտոնին: Այսօր արդեն իշխանամերձ շր­ջանակները չեն բացառում, որ առաջիկայում քոչարյանական այլ կադրեր նույնպես կնշանակվեն տարբեր պաշտոնների: Այդպիսով Սերժ Սարգսյանը կարծես թե մի հետաքրքիր ազգային համաձայ­նության իշխանություն է ձեւավորում, որտեղ մեծ տեղ է տալիս նա­եւ Քոչարյանի մտերիմներին: Ու աոաջին հայացքից տպավորու­թյունն այնպիսին է, որ այդ նշա­նակումները համաձայնեցված են վերջինիս հետ: Սակայն քաղաքա­կան շրջանակներում քննարկվում է մեկ այլ վարկած, թե Սարգսյանը փորձում է իրենով անել Քոչարյա­նի կադրերին, որպեսզի առաջի­կայում հատկապես 2017թ. խորհրդարանական ընտրություն­ների նախաշեմին նրանք իր դեմ ինչ-որ գործունեություն չծավալեն: Մասնավորապես այս երկու պաշ­տոնյաները լավ տիրապետում են քարոզչության կամ հակաքարոզ­չության ու ընդհանրապես ներիշ­խանական հարաբերությունների նրբություններին: Եվ որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ հնարավո­րության դեպքում Քոչարյանն ակ­տիվ քաղաքականություն կվերա­դառնա, ու պարզ է, որ աոաջինը նրա կողքին պիտի կանգնեն իր նախագահության տարիների վս­տահելի պաշտոնյաները: Այս ու հետագա նշանակումով Սարգսյանը նվազեցնում է Քոչարյանի վերադարձի հնարավորություննե­րը ու նրան իր համար հնարավորինս անվտանգ դարձնում: Իսկ այն, որ Քոչարյանը ցան­կանում է վերադառնալ իշխանու­թյան, որեւէ մեկը չի կասկածում: Հայտնի է, որ նա ի սկզբանե իր համար փորձում էր քաղաքական հենարան ստեղծել: Դաշնակցու­թյունն այդ նպատակի համար թույլ միջոց համարելով նա իր պաշտոնավարման տարիներին ստեղծեց «Բարգավաճ Հայաս­տան» կուսակցությանը, որի հետ տեսանք, թե ինչ տեղի ունեցավ: Այնուհետեւ ԲՀԿ-ից հեռացան նաեւ քոչարյանամետ գործիչները նրա ժամանակվա ԱԳ նախարար Վար­դան Օսկանյանի գլխավորու­թյամբ ու ստեղծեցին «Համախմ­բում» կուսակցությունը: Չի բա­ցառվում, որ Քոչարյանը հենց այս կուսակցության միջոցով մասնակ­ցի 2017-ի Աժ ընտրություններին, եթե զգա, որ հաղթելու կամ գոնե նշանակալի ձայներ հավաքելու հնարավորություն կա: Եվ ահա այդ հնարավորությունն է աստի­ճանաբար նվազեցնում Սարգսյա­նը ՀՅԴ-ին, այնուհետեւ ԲՀԿ-ին, հիմա արդեն առանձին անհատ­ների իր դաշտը բերելով: Հասկա­նալի է, որ Սարգսյանի համար Քո­չարյանը մեծ վտանգ է ներկայաց­նում իր ֆինանսական ահռելի մի­ջոցներով: Ահա հիմա ընտրու­թյուններից վեց-յոթ ամիս առաջ Քոչարյանի վերադարձի այդ հնա­րավորություններն են կանխվում: Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:  

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am