ԲՀԿ-ական թեկնածուների օգտին էր. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանի հրաժարականի հարցում որոշակի դեր են խաղացել նաեւ ՏԻՄ ընտրությունները։ Ըստ որոշ լուրերի, նա քայլեր է ձեռնարկել՝ հօգուտ ԲՀԿ-ական թեկնածուների։ Դա հատկապես նկատելի է եղել Արարատի մարզի գյուղերում, որտեղ նա փորձել է ԲՀԿ թեկնածուներին կամ ԲՀԿ-ական համայնքապետերին աջակցել, որ մրցակիցներ չունենան։ Նրա հրահանգով մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը ոչ միայն առաջարկել է Նոր Խարբերդում ընտրել գործող գյուղապետ ԲՀԿ-ական Կամո Կակոյանին, այլեւ հայտարարել են, որ Կակոյանի մրցակիցը՝ Արթուր Զոհրաբյանը, որը կադաստրում է աշխատում՝ «Մասիսի» սպասարկման գրասենյակի պետն է, պետք է հրաժարվի ընտրապայքարից։ Վերջինիս թեկնածությունն առաջադրել է Մասիսի տարածաշրջանից պատգամավոր ընտրված Մուրադ Մուրադյանը։ Սկզբում նրան «լավով» առաջարկել են դուրս գալ պայքարից, ապա փորձել են պաշտոնանկությամբ նպատակին հասնել։ Նույն սկզբունքով սպառնացել են նաեւ Հովտաշատի ԲՀԿ-ական գյուղապետ Հովիկ Թադեւոսյանի մրցակից Կարեն Հարությունյանին, որին նույնպես Մուրադյանն է աջակցում, չնայած վերջինս անկուսակցական է։ Իսկ Հովիկ Թադեւոսյանը նախկին վարչապետի մերձավորներից է։ Ըստ Պետռեգիստրի տվյալների, Աբրահամյանի հայրենի Մխչյան գյուղում գործող՝ ձկների արտահանմամբ զբաղվող «Մխչյան Ֆիշ Ֆուդ» ընկերության բաժնեմասերը 2010 թվականին անցել են Հովիկ Աբրահամյանի եղբորորդուն, Հովտաշատի գյուղապետին եւ Գագիկ Ծառուկյանին։ Այս եռյակը սեփականության իրավունքով տնօրինում է նաեւ հարեւան Զորակ գյուղում գրանցված մեկ այլ ընկերություն՝ «Էկոֆիշ Թրեյդը», որը երկու ձկնաբուծարան ունի Զորակում եւ Մխչյանում»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am