Անհրաժեշտ է երկխոսել ԻՊ ահաբեկիչների հետ. Դալայ լամա
Տիբեթի բուդդայականների հոգևոր առաջնորդ Դալայ լաման հայտարարել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ երկխոսություն վարելու անհրաժեշտության մասին` Սիրիայում և Իրաքում արյունահեղությունը դադարեցնելու համար, հայտնում է Associated Press-ը: Նրա խոսքով, երկխոսությունը միակ հնարավոր միջոցն է հակամարտության կարգավորման համար, սակայն նա չի պարզաբանել` հատկապես ինչպես պետք է դա իրականացնել: Դալայ լաման նշել է, որ կրոնը չի կարող արդարացում լինել զանգվածային սպանությունների համար և ընդգծել է, որ չի կարելի համարել, որ իսլամ և ահաբեկչություն հասկացությունները նույնն են:
