Բաքվում պատրաստվում են
Հոկտեմբերի 2-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ժամանելու է Բաքու. այս մասին հայտնել է Gazeta.ru-ն: Նա Բաքու կժամանի Թբիլիսիից, ուր նա մեկնելու է սեպտեմբերի 30-ին: Ծրագրի համաձայն՝ Հռոմի պապը հոկտեմբերի 2-ին պատարագ կմատուցի Բաքվում: Դրանից հետո Հռոմի պապը հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ադրբեջանի մուսուլմանական, ուղղափառ ու հրեական համայնքների առաջնորդների հետ:
