Էթիկայի հանձնաժողովը մերժեց

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը մերժել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիմումը՝ կապված լրագրող Սիրանուշ Պապյանին վիրավորելու համար ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու հետ: Այս առնչությամբ ՀՔԱՎ-ի հաղորդագրությունում ասվում է. «Դեռևս 2016 թ. ապրիլի 24-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դիմել էր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ լրագրող Սիրանուշ Պապյանին վիրավորելու համար ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ, համաձայն ՀՀ Հանրային ծառայության մասին օրենքի 38-րդ, 46-րդ, 48-րդ հոդվածների, կարգապահական տույժ կիրառելու հարցով: Հիշեցնենք, որ 2016 թ. ապրիլի 24-ին լրագրողների հետ զրույցում, երբ լրագրող Սիրանուշ Պապյանն արձագանքել էր Վլադիմիր Գասպարյանի՝ ոստիկանության բարեփոխումների վերաբերյալ դիտարկմանը՝ ասելով, որ հանրությունը չի տեսնում այդ բարեփոխումները՝ ոստիկանապետը պատասխանել էր. «Ես էլ քո մեջ կին չեմ տեսնում»: Հանձնաժողով ներկայացված դիմումով Կազմակերպությունը շեշտել էր, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից վիրավորանք և արժանապատվությունը նվաստացնող արտահայտություն թույլ տալը բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող հանրային ծառայողին վայել վարքագիծ չէ և համարվում է էթիկայի կանոնների կոպիտ խախտում: Հանձնաժողովի՝ 2016 թվականի հունիսի 8-ի պատասխան գրությամբ հայտնում են, որ էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիմումը վարույթ չի կարող ընդունվել՝ վկայակոչելով 2013 թվականի մայիսի 3-ի եզրակացությունը, ըստ որի՝ այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է պաշտոնատար անձի կողմից էթիկայի կանոնների խախտումներին, որոնք ուղղված են կոնկրետ անձի կամ անձանց խմբի, հանձնաժողովը չի կարող վարույթ հարուցել, քանի դեռ չի ստացել կոնկրետ անձից կամ անձանց խմբից կոնկրետ դեպքին վերաբերող դիմում: Նկատենք, սակայն, որ ՀՀ Հանրային ծառայության մասին օրենքի հոդված 44-ի 2-րդ մասը սահմանում է, որ էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ էթիկայի հանձնաժողովը վարույթ կարող է հարուցել՝ 1) որևէ անձի դիմումի հիման վրա. 2) իր նախաձեռնությամբ. 3) բարձրաստիճան պաշտոնատար անձի դիմումի հիման վրա` իր կողմից էթիկայի կանոնների խախտման հարցը ստուգելու հարցով: Հետևաբար՝ սույն օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հանձնաժողովը վարույթ է հարուցում ոչ միայն կոնկրետ անձի կամ անձանց խմբի դիմումի հիման վրա, որին կամ որոնց ուղղված են եղել պաշտոնատար անձի կողմից էթիկայի կանոնների խախտումները, այլ «որևէ անձի» դիմումի հիման վրա՝ անկախ այն բանից՝ խախտումներն անմիջականորեն վերաբերել են դիմումատուին, թե՝ ոչ: Հետևաբար՝ իր եզրակացությամբ՝ հանձնաժողովը կամայական կերպով է մեկնաբանել օրենքը և մերժել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիմումը»:

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am