Փոխվարչապետից պատգամավոր է դարձրել
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ավագ դուստրը` Դարիգա Նազարբաևան նշանակվել է սենատի պատգամավոր, հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:Դարիգա Նազարբաևան նախքան պատգամավոր նշանակվելը եղել է Ղազախստանի փոխվարչապետը, սակայն նոր կառավարությունում չի ընդգրկվել: Ղազախստանի հատուկ ծառայության նախկին ղեկավար Վլադիմիր Ժումականովն էլ դարձել է անվտանգության խորհրդի քարտուղար:
