Գերմանիայում ռումբի ահազանգի պատճառով տարհանում են առևտրի կենտրոնի աշխատակիցներին
Անհայտ անձը զանգահարել է Գերմանիայի արևմուտքում գտնվող Վուպերտալի City-Arkaden առևտրի կենտրոն և հայտնել տեղադրված ռումբի մասին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը` Wuppertaler Rundschau թերթին հղումով: Բոլոր այցելուները և աշխատակիցները դուրս են բերվել շենքից: Դեպքի վայր են ժամանել սակրավորները` որոնողական աշխատանքներ իրականացնելու համար: Անհայտ անձը զանգահարել էր և հայտնել, որ շենքում պայթուցիկ է տեղադրված։ Այլ մանրամասներ հայտնի չեն։
