ԱՄՆ դեսպանը Թուրքիայի նահանգապետ չէ. Չավուշօղլու
Թուրքիայում լարված մթնոլորտ է առաջացել Թուրքիայի արտաքին գործերի նախարարի և Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան միջև, գրում է թուրքական «Միլլիյեթ» թերթը: Չավուշօղլուն այդպես է մեկնաբանել Անկարայում ԱՄՆ դեսպանի խոսքերը Թուրքիայում իրականացվող հակաահաբեկչական գործողության մասին. «ԱՄՆ դեսպանը Թուրքիայի նահանգապետ չէ, և նա պետք է իր լիազորությունները կատարի անհրաժեշտ ձևով, այսինքն՝ Վիեննայի կոնվենցիայի շրջանակներում»: «Ձեր դեսպաններն այստեղ իրենց թող չպահեն, կարծես թե նահանգապետ են: Թող իրենց գործով զբաղվեն և կատարեն իրենց պարտականությունները Վիեննայի համաձայնագրին համապատասխան: Թող յուրաքանչյուրն իմանա իր իրավունքների չափը»,- ասել է Չավուշօղլուն:
