Եվրոպան մեզ չի կարող խանգարել. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրենց չի հետաքրքրում Արևմուտքի վերաբերմունքը մահապատժի օրենքի ընդունման վերաբերյալ:Այս մասին գրում է թուրքական Anadolu գործակալությունը: «Ժողովուրդն ուզում է մահապատժի օրենք: Հետևաբար խորհրդարանը դա կբերի օրակարգ, կքննարկի, կգնահատի: Այն պահին, երբ խորհրդարանը կկայացնի մահապատժի հետ կապված որոշումը, ոչ ոք չի կարողանա դրան դեմ դուրս գալ: Կներեք, բայց այդ որոշումը կայացնողը Եվրոպան չէ, թուրք ժողովուրդն է», - ասել է Էրդողանը:
