Լատվիայում Ադրբեջանի դեսպանը սկանդալի պատճառով զրկվել է պաշտոնից
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագիր է ստորագրել Լատվիայում երկրի դեսպան Էլման Զեյնալովին հետ կանչելու մասին: Այս մասին տեղեկացնում է երկրի նախագահի պաշտոնական կայքը: Ավելի վաղ haqqin.az-ը գրել էր, որ Լատվիայի Հակակոռուպցիոն բյուրոն քրեական գործ է հետաքննում՝ կապված Լատվիայում Ադրբեջանի դեսպան Էլման Զեյնալովի կնոջ՝ Նազիրա Զեյնալովայի հետ: Վերջինը փորձել է ճանապարհային ոստիկանության տեսուչներին 500 եվրոյի չափով կաշառք տալ՝ վարորդական իրավունք ստանալու համար:
