Շտայնմայերի կոչը ԵՄ-ին
ԵՄ-ն անհրաժեշտ է դարձնել ավելի ուժեղ և համախմբված։ Նման կարծիք է հայտնել Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը։ RIA Novosti-ի հաղորդմամբ՝ Շտայնմայերը մասնակցել է Ռիգայում «3+1» ձևաչափով ամենամյա հանդիպմանը՝ Բալթյան երկրների արտգործնախարարների հետ։ «Պետք է ներդնել բոլոր ջանքերը՝ ԵՄ-ն դարձնելու ավելի ուժեղ և համախմբված՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա։ Հանրության մի մասի չբավարարվածությունը ԵՄ գործունեությունից պետք է շատ լրջորեն ընդունել։ Պետք են վճռական գործողություններ, որպեսզի ԵՄ-ն ավելի արդյունավետ աշխատի ի բարօրություն իր քաղաքացիների»,- նշել է նա:
