Վերաքննիչ դատարանի դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ չի հարուցվի

Մանկահասակ Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրվող բժիշկներ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի փաստաբանները, բաց թողնելով վճռաբեկ դատարան դիմելու մեկամսյա ժամկետը, միջնորդությամբ դիմել են ՀՀ Վերաքննիչ դատարան՝ բացթողնված ժամկետը հարգելի համարելու պահանջով: Հիշեցնենք, որ ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2015 թ. հունիսի 15-ի վճռով Լիլիթ Վարդանյանը և Զարինե Այվազյանը դատապարտվել են ազատազրկման՝ համապատասխանաբար 2 տարի և 2 տարի 6 ամիս ժամկետով՝ առանց լրացուցիչ պատժի նշանակման: Միաժամանակ, ամբաստանյալների նկատմամբ կիրառվել է ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ ընդունված համաներման ակտի 4-րդ կետի 1-ին ենթակետը, և նրանք ազատվել են պատժի կրումից: Իսկ 2015 թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների և ամբաստանյալների պաշտպանների ներկայացրած վերաքննիչ բողոքները: 2016 թվականի մարտի 26-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, դատավորներ Մ. Պապոյանի, Ա. Պետրոսյանի և Գ. Մելիք-Սարգսյանի նախագահությամբ, քննության առնելով բացթողնված ժամկետը հարգելի համարելու՝ փաստաբանների միջնորդությունները, մերժել է դրանք: ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը վերոնշյալ դիմումը վարույթ է ընդունել ու քննության առել այն դեպքում, երբ նման իրավասությամբ օժտված չի եղել, քանի որ ՀՀ Վերաքննիչ դատարանի գործառույթները սահմանափակվում են ընդհանուր իրավասության դատարանների որոշումները վերանայելով՝ վերաքննիչ բողոքների առկայության դեպքում: Տվյալ դեպքում ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորները թույլ են տվել քրեադատավարական օրենքի ակնհայտ և կոպիտ խախտումներ, ինչը նրանց նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և կարգապահական պատասխանատվության միջոցներ կիրառելու հիմք է, հատկապես, որ այս քայլով դատարանը հեղինակազրկել է ողջ դատական համակարգը: Հավելենք, որ դատական նիստին ծանուցմամբ հրավիրվել է նաև տուժող կողմը, հանձինս տուժողի իրավահաջորդ Գեորգի Միսակյանի և վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի, վերջիններս հանդես են եկել նաև առարկությամբ: Հատկանշական է, որ միջնորդությունը մերժելու մասին՝ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի որոշման մեջ խոսք անգամ չկա տուժող կողմին՝ դատական նիստին մասնակից դարձնելու մասին: Հաշվի առնելով վերոգրյալը՝ տուժողի իրավահաջորդի և վերջինիս ներկայացուցչի կողմից 2016 թվականի հունիսի 8-ին դիմում է ներկայացվել ՀՀ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով՝ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Մխիթար Պապոյանի, Արարատ Պետրոսյանի և Գրիշա Մելիք-Սարգսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու պահանջով: Հանձնաժողովի՝ 2016 թ. հուլիսի 19-ի որոշմամբ, հղում անելով ՀՀ Դատական օրենսգրքի 153-րդ հոդվածին, հայտնում են, որ «դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար հիմք են ծառայում նրա կողմից նյութական և (կամ) դատավարական նորմի ակնհայտ և կոպիտ խախտումները, որոնք կատարվել են չարամտորեն կամ կոպիտ անփութությամբ»: Միաժամանակ վկայակոչելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածը՝ Խորհուրդը մանրամասնում է՝ «եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորած է «եւ» կամ «ու» շաղկապով բաժանված պայմաններով, ապա այդ նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է»: Հետևաբար՝ Խորհրդի պնդմամբ՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար ոչ միայն պետք է առկա լինի խախտում, այլև՝ այդ խախտումը պետք է կոպիտ լինի: Հավելենք, որ ՀՀ Արդարադատության նախարարությունը ևս դիրքորոշում է հայտնել դիմումի վերաբերյալ՝ շեշտելով, որ դիմումը չի պարունակում դատավարական նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում, և բացակայում են վարքագծի կանոնների կոպիտ կամ պարբերաբար խախտումներ թույլ տալու վերաբերյալ առերևույթ հիմքերը: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am