Հավաքական անվտանգության ռազմավարությունը մինչև 2025 թվականը կքննարկվի Երևանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովում, որը հոկտեմբերի 14-ին տեղի է ունենալու Երևանում, կքննարկվի Հավաքական անվտանգության ռազմավարությունը մինչև 2025 թվականը, Մինսկում հայտարարել Է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Ինչպես հայտնել Է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը, նա երեքշաբթի օրը հանդիպում Է անցկացրել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հետ, տեղեկացնում է РИА Новости-ն: «Ես նախագահին պատմեցի Հավաքական անվտանգության ռազմավարության մշակման աշխատանքն ավարտելու մասին: Մենք գործնականում համաձայնացրել ենք փաստաթուղթը և հոկտեմբերի 14-ին այն նախագահներին կներկայացնենք Երևանում», - Բորդյուժամի խոսքը մեջբերել Է «Բելտա» գործակալությունը:
