Վրացական ապրանքները չինական շուկայում
Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարար Դմիտրի Կումսիշվիլին Բաթումում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել է, որ վրացական արտադրանքի ու ծառայությունների ավելի քան 95 տոկոսը չինական շուկա է տեղափոխվում առանց հավելյալ հարկման, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։ Ինչպես նշել է՝ 2 օր առաջ ավարտվել են Չինաստանի հետ ազատ առևտրի մասին բանակցությունները։ «Մենք ավարտել ենք ազատ առևտրի մասին բանակցությունները։ Արտահանվում են գինի, հանքային ջուր, ագրոմթերք»,- տեղեկացրել է Կումսիշվիլին։ Նրա խոսքով՝ վրացի պաշտոնյան, վրացական բոլոր ապրանքները չինական շուկայում կհայտնվեն զրոյական սակագնով։
