«Զիջում կարող է տեղի ունենալ մի դեպքում, երբ պարտվենք». Դավիթ Բաբայան

ԼՂ կարգավիճակի դիմաց տարածքներ հանձնելու մասին ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ուորլիքի հայտարարության շուրջ «Հայկական Ժամանակ» թերթի թղթակիցը զրուցել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ։ – Ջեյմս Ուորլիքը խոսում է տարածքների վերադարձի մասին՝ ԼՂ կարգավիճակի դիմաց, սակայն կարգավիճակը չի հստակեցվում, այն ԼՂՀ անկախությա՞ն հարցն է, թե՞ միջազգային կարգավիճակը, որի մասին վերջերս խոսվում է: – Այդ հարցը՝ տարածքներ կարգավիճակի դիմաց, միգուցե ինչ-որ մարդիկ ժամանակին ընդունելի էին համարում, որն օբյեկտիվ բնույթ ուներ, 70 տարի Արցախը բռնակցված է եղել, ագրեսիայի թիրախ ենք եղել, եւ դա մեզ մոտ ազգային-ազատագրակսւն շարժման աշխարհընկալում է առաջացրել։ Երբ անկախություն ձեոք բերեցինք, ամենակարեւոր խնդիրը եղել է կարգավիճակը, որովհետեւ Արցախի անվտանգությունն ու ապագան մարդիկ կարգավիճակի հետ էին կապում։ Հետագայում պարզ դարձավ, որ այդ կարգախոսը չի կարող ապահովել Արցախի անվտանգությունը։ Այն ժամանակ որեւէ մեկը չէր գիտակցում Քարվաճառի կարեւորությունը, որտեղից սկիզբ են առնում մեր ջրային պաշարները, հիմա ո՞նց կարող է այդ տարածքի մասին խոսակցություն լինել։ Եթե Ադրբեջանն ուզում է կարգավորել խնդիրը, նախ պետք է ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը, այնուհհտեւ կարող ենք քննարկել սահմանների խնդիրը՝ Գետաշենում, Հյուսիսային Արցախում, բայց խոսել վերադարձի մասին՝ ինչ-որ կարգավիճակի դիմաց… Ադրբեջանը չի թաքցնում, որ որեւէ կարգավիճակ չի ընդունելու, ոչնչացնելու է մեզ։ Մինչեւ Ադրբեջանը չճանաչի անկախությունն ու վերականգնի բանակցությունների ձեւաչափը, խոսել նման տարբերակների մասին անիմաստ է։ – Այսինքն կարգավիճակը ԼՂՀ անկախությո՞ւնն է: – Իհարկե, ուրիշ էլ ի՞նչ կարգավիճակ կարող է լինել։ – Հայկական կողմը ոչ մի դեպքում պատրա՞ստ չի զիջման։ – Զիջում կարող է տեղի ունենալ մի դեպքում, երբ պարտվենք։ Մենք որեւէ բան չենք զիջելու, զիջումը լինելու է միայն պատերազմի, պարտության հետեւանքով։ Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am