Կալիֆորնիայի հայ համայնքը պատրաստվում է դիմավորել Կարո Փայլանին
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը պատրաստվում է այցելել ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի հարավային հատվածի հայ համայնքին ու մասնակցել մի շարք միջոցառումների՝ մասնավորապես ակադեմիական համաժողովի, հայ համայնքի հետ ընթրիքի, հայկական եկեղեցում պատարագի, ինչպես նաև Asbarez պարբերականի նախաձեռնությամբ կայանալիք հանդիպմանը: Ինչպես հայտնում է asbarez.com-ը, Թուրքիայի Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ հանդիսացող Փայլանը, ով շատ ակտիվ է Ստամբուլի հայ համայնքին առնչվող հարցերում, պատրաստվում է Կալիֆորնիա կատարելիք այցի շրջանակում անդրադառնալ նաև Թուրքիայում և ընդհանուր տարածաշրջանում ստեղծված իրավիճակին: Նշվում է, որ Փայլանը Կալիֆորնիա կժամանի սեպտեմբերի 24-ին և այնտեղ կմնա մինչև ամսի 26-ը:
