Պուտինը նոր հանդիպում է կազմակերպելու՞

«Ռուսաստանը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացմամբ և հակամարտող կողմերին կոչ է անում ակտիվացնել ջանքերը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»,- «Ինտերֆաքս»-ին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը, որը հետխորհրդային տարածքի խնդիրների ու դրանց նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշումների մասին է խոսել: «Վերջին ամիսներին մենք ականատեսը դարձանք ռազմական հակամարտության ակտիվացմանը, կիրառվեց ծանր հրետանի, խոշոր տրամաչափի գնդացիրներ, հրանոթային ռեակտիվ կայանքներ, ինչը հանգեցրեց զոհերի աճի, այդ թվում խաղաղ բնակչության շրջանում: Այսպիսի իրավիճակը չի կարող չանհանգստացնել մեզ»,- ասել է Կարասինը՝ ընդգծելով.- «Հակամարտող կողմերը պետք է կրկնապատկեն ջանքերը կայուն խաղաղության հասնելու համար»: Դիվանագետը նշել է, որ Ռուսաստանը հանդիսանում է հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջազգային կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներից մեկը և ակտիվ ջանքեր է գործադրում օգնելու հակամարտ կողմերին հասնելու փոխզիջումների: «Վերջին շրջանում խորհրդակցությունների շարք է տեղի ունեցել Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ու Հայաստանի գործընկերների միջև, որի ընթացքում դիտարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ամբողջ համալիր հարցերը: Հուսով եմ, որ նոր տարին սկսվելուց հետո, շուտով այդ աշխատանքը կշարունակվի: Բնականաբար, առանց ուշադրության չի մնա և ռազմական իրավիճակը»,- ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը: Հիշեցնենք, որ օրեր առաջ ՌԴ ԱԳՆ-ի` ընթացիկ տարին ամփոփող հաղորդագրության մեջ Մոսկվան ընդգծել էր, որ Ռուսաստանը բոլոր հասանելի գործիքներն օգտագործում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին միջնորդական աջակցություն ցուցաբերելու համար. «Ղարաբաղյան կարգավորման շուրջ պահպանվող բարդ իրավիճակի լույսի ներքո Ռուսաստանն ակտիվ դեր է խաղացել հակամարտության կողմերին միջնորդական աջակցություն տրամադրելու գործում` այդ նպատակով գործի դնելով բոլոր հասանելի գործիքները, այդ թվում նաև` հանդիպումները բարձրագույն և բարձր մակարդակներում,- տեղեկացրել են ռուսաստանյան դիվանագիտական գերատեսչությունից: Համապատասխան նախաձեռնությունները մանրամասնորեն քննարկվել են ապրիլին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Երևան և հունիսին Բաքու այցելությունների ընթացքում, ինչպես նաև ուսումնասիրվել են Հայաստանի (ապրիլին) և Ադրբեջանի (մայիսին) արտգործնախարարների Մոսկվա պաշտոնական այցերի ընթացքում»: «Դեկտեմբերի սկզբին Բելգրադում ԵԱՀԿ ԱԳՆԽ-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) պատվիրակությունների ղեկավարների հայտարարության մեջ կողմերին ուղղված հետևողական կոչ կա` հաստատելու իրենց հավատարմությունը  հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը և շարունակելու աշխատանքը, որն ուղղված է համընդգրկուն կարգավորմանը առկա առաջարկների հիմքի վրա»,-նշել էր ՌԴ ԱԳՆ-ն: Մոսկվան, ըստ էության, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում նոր աշխուժություն մտցնելու փորձեր է անում: Դեկտեմբերին, մեծ ջանքերով, կազմակերպված Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո, հավանաբար Ռուսաստանը ցանկանում է կրկին ցույց տալ, որ հենց Մոսկվան է Սարգսյանի և Ալիևի վրա արդյունավետ ազդելու հիմնական երկիրը: Հիշեցնենք, որ վերջին տարիներին Պուտինը եռակողմ հանդիպումներ կազմակերպեց, բայց դրանցից հետո լարվածությունը շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին ոչ միայն չմեղմացավ, այլև ավելի լարվեց: Հիմա, երբ միջնորդներն ամեն ինչ անում են, որպեսզի ապահովեն Լեռնային Ղարաբաղի հարցում բանակցությունների կազմակերպումը և հանդարտությունը սահմաններին, Մոսկվան, կարծես, ձգտում է կրկին Ղարաբաղյան կարգավորման գործընթացում իր դերակատարությունն ընդգծել: Մինչդեռ, սա, ըստ էության, նշանակում է, որ ինչ-որ բան Մոսկվային դուր չի գալիս ԼՂ կարգավորման գործընթացում: Հետաքրքիր է, թե ինչը: Թամար Բագրատունի

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվեց Անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները. Դանիելյան «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին Կարող են փոխել դասագրքերի ձևակերպումները, բայց չեն կարող փոխել այն, ինչ ապրել ու տեսել է մի ամբողջ սերունդ․ Դանիելյան 53,5 մլն դրամ և 275 հազար դոլար հափշտակողները հայտնաբերվել են «Ես Նիկոլ Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը». Սուրենյանց Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը չի կարող մնալ անպատիժ «Ստի վրա հիմնվածը ոչ միայն չի կարող անվտանգություն ապահովել, այլև կործանվելու է» Այս երեք տարիների ընթացքում Ռուբենը շարունակում է պայքարել հանուն հայկական արժանապատվության․ Առաքելյան «Պարտությունը քաղաքական պատմության ավարտը չէ». Վահե Դավթյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Ծառուկյան «Գույնզգույն թիթեռները» պատերազմ բերեցին ու մինչեւ էսօր էդ պատերազմը չի հեռանում մեր երկրից Հայ զինվորը չի՛ պարտվել, մեր հրամանատարները չե´ն պարտվել, հայ ժողովուրդն այդ պատերազմում չի՛ նահանջել Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն Ազիզյան Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան Աբրահամյան Ինձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից տեղեկացնում են «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Եվրոպան ամեն ինչ անում է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների հեռանկարը խափանելու համար, որով հետաքրքրված է նաև ԱՄՆ-ն․ Լավրով Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է Թուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am