«Եփրատի վահան» գործողության շրջանակներում ԴԱԻՇ-ից խլվել է 845 քառակուսի կիլոմետր
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որում նշել է, որ ընդդիմադիր Սիրիական ազատ բանակը Թուրքիայի զինված ուժերի աջակցությամբ «Եփրատի վահան» գործողության շրջանակներում ԴԱԻՇ-ից խլվել է 845 քառակուսի կիլոմետր։ Ընդգծվել է, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի զինված ուժերը 20 օրում 2223 հարված են հասցրել ահաբեկիչների դիրքերին և խոցել են 516 թիրախ։ Թուրքիան «Եփրատի վահան» գործողությունը սկսել է օգոստոսի 24-ին։
