Դևիդ Քամերոնը հրաժարվել է պատգամավորի մանդատից
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դևիդ Քամերոնը հրաժարվել է պատգամավորական լիազորություններից: «Քամերոնը հրաժարվում է պատգամավորի մանդատից»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ հայտնել է ITV հեռուստաալիքը: Դ.Քամերոնը հուլիսի 13-ին հեռացել է կառավարության ղեկավարի պաշտոնից, քանի որ հունիսի 23-ին կայացած հանրաքվեում բրիտանացիների մեծ մասը կողմ էին քվեարկել ԵՄ կազմից դուրս գալու օգտին:
