Էրդողանը ռուսերենով շնորհավորել է մահմեդականներին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր Twitter-ում սեպտեմբերի 12-ին ռուսերենով ու ևս տասը լեզուներով շնորհավորել է մահմեդականներին զոհաբերության տոնի՝ Կուրբան բայրամի կապակցությամբ: «Ողջ իսլամական աշխարհին շնորհավորում եմ Կուրբան-բայրամի կապակցությամբ և ցանկանում, որ այս տոնը ողջ աշխարհին խաղաղություն, բարություն և բարեկեցություն բերի»,- ասվում է հաղորդագրության մեջ: Կուրբան բայրամին խորհրդանշում է մահմեդականների հաջի ավարտը: Իսլամի ավանդույթների համաձայն՝ տոնի առիթով յուրաքանչյուր մահմեդական պետք է որևէ տնային կենդանի զոհաբերի:
