Ցանկանում եմ ՊՍԺ-ում լինել մեկնարկային կազմի ֆուտբոլիստ. Խեսե
Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Խեսե Ռոդրիգեսը հայտարարել է, որ չի զղջում «Ռեալ»-ից հեռանալու համար և հույս ունի մեծ հաջողությունների հասնել իր նոր ակումբի կազմում: «Չեմ ցանկանում ՊՍԺ-ում լինել այն նույն կարգավիճակում, ինչ «Ռեալ»-ում էի: Ցանկանում եմ լինել մեկնարկային կազմի ֆուտբոլիստ: Դժվարությամբ եմ որոշում կայացրել հեռանալ «Ռեալ»-ից, որտեղ հանդես եմ եկել 10 տարի, սակայն ՊՍԺ-ն հիանալի հնարավորություն էր ինձ համար», – ասել է Խեսեն:
