Իրանը ՄԱԿ–ում կբողոքի ԱՄՆ-ից
Իրանը մտադիր է ՄԱԿ–ում բողոքել ԱՄՆ–ի կողմից միջուկային համաձայնագրի չպահպանման համար։ Այս մասին ասել է Իրանի Նպատակահարմարության խորհրդին կից ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալի Աքբար Վալեյաթին, փոխանցում էIrna–ն։ Նա նշել է, որ Ռուսաստանի, Չինաստանի եւ Ֆրանսիայի վարքը տարբերվում է համաձայնագրի մյուս անդամ երկրների վարքից։ «Վաշինգթոնը դեմ է դուրս գալիս Իրանին Ս-300 ԶՀՀ վաճառելու Ռուսաստանի որոշմանը՝ պնդելով, որ դա հակասում է միջուկային գործարքին։ Ամենից շատ գործարքը տապալելու միտում է ցուցաբերում ԱՄՆ–ը»,– ասել է նա։
